ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մեթիսը մտադիր է մոտակա ժամանակներս ներկայացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվացման նախագիծ: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, նոր ռազմավարությունը չի նախատեսում համագործակցություն Ռուսստանի հետ Սիրիայում:
Ինչպես նշվում է, Մեթիսը չի կիսում նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը Մոսկվայի հետ: Պենտագոնի նախարարը Ռուսաստանին չի համարում վստահելի գործընկեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Պենտագոնի կողմից մշակվող նախագիծը նախատեսում է ԴԱԻՇ-ի դիրքերի գրոհ ոչ միայն Սիրիայում և Իրքում, այլ նաև պայքար խմբավորման տարածաշրջանային միավորումների դեմ տարբեր երկրներում, ինչպես նաև գործողություններ՝ ուղղված դրա գաղափարախոսության և ազդեցության աճի կանխարգելմանը:
Նոր ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, նախատեսում է նաև ամերիկացի զինվորականների ավելի շատ ներգրավվածություն մարտկան գործողություններին, ինչպես նաև ցամաքային զորքերի սահմանափակ կոնտինգենտի հավելյալ մուտք Սիրիա:











































