Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները. Սեյրան Օհանյան

«Մենք ապրում ենք բարդ և լարված ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական զարգացումների փուլում. գլոբալ մարտահրավերների առաջ է կանգնած ամբողջ աշխարհը, մեր տարածաշրջանը, բնականաբար՝ նաև մեր երկիրը։

Հաշվի առնելով մեր պատմությունը, պետության աշխարհագրական դիրքը, ծառացած խնդիրները՝ մենք պետք է գործենք հստակ, գրագետ և վճռական. սխալվելու իրավունք պարզապես չունենք»,- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովում իր ելույթն այսպես սկսեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, Օհանյանը նշեց. «Ես պնդում եմ, որ բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարները պետք է հանդես գան Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իրենց հստակ տեսակետներով։ Ավելին՝ ես բոլոր առաջնորդներին հրապարակային քննարկման կոչ եմ անում, քանզի այն սերտորեն շաղկապված է Հայաստանի անվտանգության խնդրի և տարածաշրջանում խաղաղ գոյատևման խնդրի հետ:

Հայ և ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են և ապրելու են կողք կողքի: Նրանք խաղաղություն են ուզում, բայց որպեսզի մեր տարածաշրջանում ձևավորվի խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտ, պետք է լուծել հետևյալ խնդիրները։

  1. Պահպանել անվտանգության բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև. բալանսի խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
  2. Երկու ժողովուրդների միջև ակտիվորեն խրախուսել, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտությունը` փոխվստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով, այլապես այս խնդրի կարգավորման մասին խոսելը անպտուղ և անիմաստ կլինի: Անցած տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ անվստահության մթնոլորտը մեզ կարող է էապես հեռացնել բանակցային գործընթացից:
  3. Խնդրի կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ կամ միակողմանի զիջումներ. նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն չի կարող հաստատվել ժողովուրդների միջև:

Անշուշտ, Արցախյան խնդրի կարգավորման հարցում չափազանց կարևոր դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը: Բայց և բոլորս պետք է գիտակցենք, որ այնուամենայնիվ, այս խնդրի լուծման բանալին գտնվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Ավելին՝ վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը:

Որպես փաստ՝ Արցախն արդեն ինքնորոշված է։ Խնդրի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ինքնորոշման քսանհինգամյա իրողությունը, ինքորոշման իրավունքի իրացումը միջազգային հարթությունում, որից հետո պետք է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների ճշգրտում լինի: Հավատացեք՝ դա հնարավոր և իրագործելի է, կամք և հետևողականություն է պետք:

Գոյություն ունեն արժանապատիվ խաղաղության բանաձևեր, և այս նպատակին պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։

Պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտութձան վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը՝ նշանակում է տրվել ինքնախաբեության:

Արցախյան հիմնախնդրի լուծումը մեծապես կախված է Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության արդյունավետությունից։ Իբրև արտաքին քաղաքականության առանցք՝ ես կարևորում եմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք նոր որակի և մակարդակի պետք է բարձրացվեն, իսկ աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ դրանց ճշգրիտ համադրումը մեր արտաքին քաղաքականության և դիվանագիտության հաջողության գրավականները կլինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում