Մայիսի 28-ին Գանձասարում կբացվի հուշարձան՝ նվիրված պատերազմում զոհված 14 կազակների հիշատակին։ Բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստան են եկել Ռուսաստանի և Վրաստանի կազակական միությունների ատամանները։ «Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարիներին հայկական բանակին աջակցելու համար Հայաստան են եկել 89 կազակներ, որոնցից 14-ը զոհվել են Գանձասարում»,- պատմում է հայ-կազակական միության ատաման Անատոլի Առաքելյանը։
«Մեր այցի նպատակն է ամրապնդել հայ-կազակական հարաբերությունները։ Քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, կազակները շարունակում են մնալ հայկական բանակի կողքին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է կազակների համառուսական միության ատաման Իվան Կոնոնովը։
Հիշեցնենք սակայն, որ ընդամենը չորս օր առաջ, ըստ ադրբեջանական 1newz.am-ի, Ադրբեջանի կազակների միության ատաման Վիկտոր Մերեշկինը պաշտոնապես հայտարարել էր, որ իրանք մտադիր են դիմել Ադրբեջանի նախագահին` ՊՆ-ի կազմում առանձին կազակական գունդ ստեղծելու խնդրանքով: Ընդսմին, նա նշել էր, որ «իրենք պատրաստ են պաշտպանել սեփական հայրենիքը և դրա տարածքային ամբողջականությունը:












































