Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Ասատրյանը «սատկացրեց» ադրբեջանցի մարզիկին և կրկին բարձրացրեց Արցախի դրոշը

Մերձմոսկովյան Խիմկի քաղաքում խառը մենամարտերի Fight Nights Global 59 մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի և ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի միջև մենամարտից հետո կրքերը բորբոքվել են: Հայ մարզիկը արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Իբրահիմովին՝ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի դրոշը: Ադրբեջանական կողմն անմիջապես դիմել է մրցաշարի կազմակերպիչներին, որպեսզի վերջիններս պատժեն հայազգի մարզիկին:

57.2 կգ քաշային կարգում Ասատրյանը և Իբրահիմովը հանդիպել են կիսաեզրափակչում: Նախապես տեղեկանալով, որ մարզահամալիրում ներկա են լինելու մեծ թվով հայ և ադրբեջանցի մարզասերներ՝ Խիմկիի ոստիկանությունը երեկ ուժեղացված ռեժիմով է աշխատել:

Իբրահիմովի և Ասատրյանի միջև լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 2016 թվականի հոկտեմբերին: Մոսկվայում տեղի ունեցած Fight Nights Global 53 մրցաշարում Ասատրյանը մենամարտել է Իբրահիմովից առաջ: Հայազգի մարզիկը առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ հայտարարել էր, որ հաղթանակը նվիրում է իր հինավուրց հայրենիքին՝ Լեռնային Ղարաբաղին՝ բարձրացնելով այս երկրի դրոշը:

Իբրահիմովը ասպարեզ դուրս գալով և տեսնելով Ղարաբաղի դրոշը՝ բորբոքվել էր՝ նշելով, որ Ասատրյանն իրեն սադրանքի է ենթարկում՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Իբրահիմովը խոստացել էր ռինգում հանդիպելու դեպքում «սատկացնել» Ասատրյանին: Ստացվեց հակառակը. նկատենք, որ հանդիպման ռեֆերին դժվարությամբ կանգնեցրեց մարտը՝ Ասատրյանին ետ քաշելով մրցակցից: Եթե մրցավարը հապաղեր, հնարավոր է՝ Ասատրյանը արդեն ոչ մարզական առումով «սատկացներ» Իբրահիմովին:

Ադրբեջանի խառը մարտերի ֆեդերացիայի նախագահ Շաքյար Աբասովն էլ իր հերթին պաշտոնական բողոք ներկայացնելով Ասատրյանի դեմ՝ խոստացել էր, որ շատ շուտով հայազգի մարզիկի նկատմամբ պատժամիջոց կկիրառվի, և նա այլևս չի բարձրացնի Լեռնային Ղարաբաղի դրոշը: «Դահլիճում ներկա բոլոր մարզասերները գիտեն, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Չի կարելի սպորտը քաղաքականացնել և դիմել անթույլատրելի քայլերի: Ես արդեն զրուցել եմ ֆեդերացիայի ղեկավարների հետ: Խոստանում եմ, որ Ասատրյանը կպատժվի: Լեռնային Ղարաբաղի դրոշն այլևս չեք տեսնի խառը մենամարտերի մրցումներում»,- ասել էր Աբասովը:

Ինչևէ, երբ պարզ դարձավ, որ Իբրահիմովը Fight Nights Global 59-ի կիսաեզրափակչում հանդիպելու է Ասատրյանին, ադրբեջանցի մարզիկը շատ ավելի մեղմ հարցազրույց էր տվել fightnights.ru պարբերականին: «Այս մարզաձևում թույլ մրցակիցներ չկան: Դա վերաբերում է նաև Ասատրյանին: Չի կարելի թերագնահատել նրան: Ես ունեմ ուժեղ կողմեր, որոնց մասին չեմ ցանկանա խոսել և բացել խաղաքարտերը: Մարտից առաջ գեղեցիկ չի լինի «գլուխ գովել»: Ամեն դեպքում պետք է լավագույն մարզավիճակում լինեմ Վարդանին հաղթելու համար»,- հայտարարել էր Իբրահիմովը:

Նշենք, որ Ասատրյանը ծնունդով Արցախից է: Մենամարտերի ժամանակ նրա կիսատաբատին մշտապես առկա է հայկական եռագույնը: Հոկտեմբերին կայացած մրցումներում Ասատրյանի կիսատաբատին պատկերված է եղել նաև Արցախի դրոշը, ինչպես նաև «1915 թվական» գրառումը: Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Вконтаке սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Ավելի լավ է իմ ազգի համար լինեմ սովորական մարտիկ, քանի ուրիշ ազգերի համար թագավոր»:

Fight Nights Global 59 մրցաշարի եզրափակչում Ասատրյանը մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բագուտինովի հետ, ով դիմակայությունում բացահայտ ֆավորիտ է: Ի դեպ, Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ասատրյանը մոտեցել է Fight Nights պրոմոութերական ընկերության նախագահ Քամիլ Հաջիևին և նրան առաջարկել Բագուտինովի հետ մենամարտը կազմակերպել Երևանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում