Հուլիսի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ուներ 382 324 ավտոտրանսպորտային միջոց: Մեկ ամսում դրանց թիվն ավելացել է 7067-ով: Հետևաբար, ավելացել են նաև ապահովագրավճարները:
Սրան հակառակ հատուցումների ընդհանուր ծավալը նվազել է 102 մլն դրամով և կազմել 751 մլն դրամ, ինչը կարել է պայմանավորել երկրում «արձակուրդային» սեզոնով: Նվազել է նաև հատուցման միջին գումարը՝ դառնալով 185,862 դրամ:
Ապահովագրավճարների ավելացմամբ և հատուցումների նվազեցմամբ պայմանավորված՝ հունվար-հուլիսին անցած տարվա հունվար-հուլիսի համեմատ նվազել է նաև համակարգի վնասաբերության ցուցանիշը 2%-ով՝ դառնալով 74%:
ԱՊՊԱ համակարգում Հայաստանում գործում է ութ ապահովագրական ընկերություն (այդ թվում՝ Հայաստանի ապահովագրողների բյուրոն), որոնցից և՛ հատուցումների, և՛ ԱՊՊԱ պայմանագրերի, և՛ ապահովագրավճարների քանակով առաջատարը «ՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» Ապահովագրական ՓԲԸ-ն է: