RIA Novosti-ի փոխանցմամբ` Սիրիայի համար նոր Սահմանդրության ստեղծման հարցը ներառված է Ժնևի միջսիրիական առաջիկա բանակցությունների օրակարգում: Այդ մասին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան:
Նրա խոսքերով` բանակցությունների ընթացքում պատվիրակությունները կքննարկեն «նոր Սահմանադրության ստեղծման գործընթացը, ինչպես նաև՝ արդար ընտրությունների անցկացումը նոր սահմանդրություն ստեղծելուց հետո»:
Դե Միստուրան նաև ընդգծել է, որ փաստաթուղթը պետք է մշակվի ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, որպեսզի համապատասխանի միջազգային բարձր պահանջներին:
Միջսիրիական բանակցությունների հերթական շրջանը նշանակված է փետրվարի 23-ին, որը տեղի կունենա Ժնևում:








































