Լոնդոնի ոստիկանությունը պատմության մեջ առաջին անգամ կղեկավարի կին ոստիկանապետ՝ գրում է bbc.com-ը: 56-ամյա Քրեսսիդա Դիքը կփոխարինի Բեռնարդ Հոգանին, որ Սքոդլանդ Յարդը ղեկավարում է 2011թ.ից ի վեր:
Դիքը խոստովանել է, որ ինքը հուզված է և զգացված Լոնդոնի ոստիկանապետի պաշտոնում իր նշանակմամբ:
Նշվում է, որ Դիքը հեռացել է ոստիկանությունից 2014թ.՝ 31 տարի ծառայելուց հետո, սակայն պատրաստ է կրկին աշխատել Մայրաքաղաքային ոստիկանական ծառայության աշխատակիցների՝ հրաշալի կանանց և տղամարդկանց հետ:










































