Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Կաթիլային ոռոգման համակարգերը պետք է տարածում գտնեն ողջ Հայաստանում. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքից: Գյուղնախարարը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ նախ այցելել է Ձորաղբյուր համայնքի ջերմոցային տնտեսություն, ծանոթացել այնտեղ ներդրված հոլանդական նորագույն տեխնոլոգիաներին: Նախարարին հայտնել են, որ տնտեսությունն ամբողջությամբ արտահանման կողմնորոշում ունի և նախատեսվում է արտահանել շուրջ 6000 տոննա բանջարեղեն, որի գերակշիռ մասը՝ լոլիկ:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ գյուղնախարարի հաջորդ կանգառը «Արտաշես» պտուղ-բանջարեղենի վերամշակման ընկերությունն էր: Նախարարը ծանոթացել է արտադրական պայմաններին, շրջել արտադրամասերում, գնահատել ձեռնարկության սանիտարահիգիենիկ վիճակը: Ձեռնարկությունը մասնագիտացված է էկոլոգիապես մաքուր բնական հյութերի, մուրաբաների, մարինադների արտադրության մեջ և մթերումներ է իրականացնում ոչ միայն Կոտայքի մարզում, այլև՝ ողջ հանրապետության տարածքում:

Նախարարը նաև այցելել է Ակունք համայնքում գտնվող շուրջ 10 հա տարածությամբ ելակի, մորու և ազնվամորու այգի: Հատկանշական է, որ այնտեղ ներդրված էր Հանրապետությունում թերևս միակ կաթիլային ոռոգման և սնուցման ժամանակակից համակարգ՝ ջրի խնայողության հատուկ ռեժիմով: Խոսելով ոռոգման այս համակարգի մասին, գյուղնախարարը նշել է, որ այսօրինակ համակարգերը պետք է տարածում գտնեն ողջ Հայաստանում: Այգու սեփականատերը նախարարին ցույց է տվել այգում տեղակայված ևս մի քանի արդիական տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ պտուղը զերծ է մնում տարատեսակ հիվանդություններից: Գրեթե ամբողջ բերքը արտահանվում է:

Նախարարի մյուս կանգառը Հայաստանի, թերևս, ամենահայտնի և լավագույն խնձորի այգիներից մեկն էր, որը հիմնվել է դեռևս 1976 թ.-ին: Գյուղնախարարը խոսել է շուրջ 400 հեկտարանոց այս այգու պատմության մասին, որտեղ արդեն հիմնվել է տնկարանային նոր տնտեսություն, քանի որ այգին ծերացել էր և անհրաժեշտություն կար այն փոխարինել նորատունկ խնձորենիներով: Սերգո Կարապետյանն իր երախտագիտությունն է հայտնել հանրահայտ այգու հիմնադիրներից մեկին՝ Ցոլակ Խաչատրյանին, ով հատուկ եկել էր հանդիպելու և խոսելու ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:

Այգու 50 հեկտարի վրա գյուղացիական տնտեսությունները կազմակերպել են կոոպերատիվ տնտեսություն և նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ կոոպարետիվ միավորումը սպասվածից ավելի արդյունքներ է տվել: Նախարարը կոոպերատիվի անդամների հետ զրույցում ասել է, որ կոոպերացիան Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարն է: Սերգո Կարապետյանը մարզի ցուցանիշները գնահատել է առաջանցիկ՝ 9.6 %-ով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն է ավելացել և 8%-ով՝ մանր եղջերավորներինը: Առկա խնդիրների շարքում նախարարը նշել է Կոտայքի մարզի անմշակ հողերի ծավալը, սակայն եթե համեմատենք 2010 թվականի տվյալների հետ, որի ընթացքում անմշակ հողերը 66% էին կազմում, ապա այն զգալի կրճատվել է՝ այսօր կազմելով 56 %, ինչը դարձյալ բարձր է: Այս տարի ևս 2033 հա հող մտել է շրջանառության մեջ:

Գյուղնախարարի Կոտայքի մարզ կատարած վերջին կանգառը Քաղսի համայնքում էր, ուր նա այցելել է գարու, ցորենի, հաճարի դաշտեր և խոտհարքներ: Ի դեպ, Կոտայքի մարզում այս տարի 1.320 հա-ով ավելացել է հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքը, որը բարձր է հանրապետության միջին ցուցանիշից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում