Apple կորպորացիան իր սմարթֆոններում, պլանշետներում և նվագարկիչներում ներկառուցված Siri ձայնային օգնականին սովորեցրել է հեգնանքով արձագանքել Google Glass ակնոցների մասին հիշատակումներին: Այս մասին գրում է The Verge-ը:
Glass բառով հիշատակումներին ձայնային օգնականը հեգնական մեկնաբանություններ է անում, օգտատիրոջն ասում, որ ճիշտ օգնական չի ընտրել:
Հեգնանքով զինված ձայնային օգնականը գործարկվել է iOS 6 օպերացիոն համակարգով և iOS 7 բետա տարբերակով աշխատող սարքերում: