Tuesday, 16 06 2026
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Ադրբեջան. ընդդիմության ակտիվիստի բանտարկությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել

Ադրբեջանցի ակտիվիստ Բախտիյար Հաջիևը, ով փորձել է ընդդիմության բողոքի ցույց կազմակերպել Facebook սոցիալական ցանցի միջոցով, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, նրա կողմնակիցների խոսքերով՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիման վրա:

Հաջիևը մեղադրվում էր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Նրա գործով դատավճիռը կայացվել է մայիսի 18-ին: Հաջիևը վերջին ամիսների ընթացքում ձերբակալված երիտասարդ ակտիվիստներից վերջինն է, և այս միտումը, փորձագետների խոսքերով, արտացոլում է Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը Մերձավոր արևելքում տեղի ունեցած բողոքի ցույցերին:

Հաջիևը, ով կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում և ներկայացրել իր թեկնածությունը 2010 թվականի Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին, այս տարվա մարտի 11-ին մի շարք այլ օգտատերերի հետ Facebook սոցիալական կյանքում խումբ էր ստեղծել` կոչ անելով բողոքի ցույցեր կազմակերպել, որից կարճ ժամանակ անց նրան ձերբակալել էին:

«Ինձ բոլորովին չի զարմացնում դատավճիռը», – հայտարարել է Հաջիևի դատապաշտպան Էլայիֆ Հասանովը:

«Այս ճնշիչ մեթոդների օգտագործման նպատակն է` ահաբեկել այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են ազատ ապրել: Սակայն ժամանակները փոխվել են, և Ադրբեջանի պես երկրների նկատմամբ այլ պետությունների վերաբերմունքը նույնպես փոփոխությունների է ենթարկվել: Այժմ Եվրոպական Միությունն Ադրբեջանը Բելառուսի հետ նույն շարքում է դասում: Միջազգային կազմակերպությունների` մարդու իրավունքների և ժողովրդավարացման վերաբերյալ բոլոր զեկույցներում Ադրբեջանը կտրուկ քննադատության է արժանանանում», – նշում է «Արևելք-արևմուտք» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն:

Սումգայիթի համալսարանի 19-ամյա ուսանող և «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Ջաբբար Սավալանը ձերբակալությունների ալիքի առաջին զոհերից մեկն էր:
Սավալանը մեղադրվում էր թմրանյութերի ապօրինի պահման մեջ, և մայիսի 4-ին դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման մարիխուանա պահելու համար: Վերջինիս դատապաշտպանի խոսքերով` Սավալանը ոստիկանության ճնշման ներքո է ստիպված եղել ստորագրել սեփական խոստովանությունը, որից 2 օր անց հրաժարվել է նրանից:

Իր ձերբակալության նախորդ օրը Սավալանը Facebook-ի իր էջում գրառում էր տեղադրել, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանում անհրաժեշտ է Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում անցկացվող ժողովրդավարական բնույթի բողոքի ցույցեր կազմակերպել: Ավելին, ադրբեջանցի ակտիվիստը նաև տեղադրել էր թուրքական թերթերից մեկի տպագրած հոդվածի կրկնօրինակը, որտեղ քննադատվում է նախագահ Իլհամ Ալիևը (տե´ս «Ադրբեջանում Facebook-յան ակտիվիստին ազատելու վերաբերյալ կոչեր են հնչում» հոդվածը):

«Գիտեի, որ ընդդիմադիր կուսակցությանը միանալով, որդիս խնդիրներ է ունենալու: Այս երկրում շատ վտանգավոր է այլընտրանքային կարծիք արտահայտելը: Սակայն ես չկարողացա հետ պահել որդուս այդ ուղուց: Նա չէր կարողանում լռել, երբ անարդարություն էր տեսնում, և ահա թե ինչ եղավ», – հայտարարել է Սավալանի մայրը` Թարավաթ Ալիևան որդու դատապարտման կապակցությամբ:

Ապրիլի 2-ին և 17-ին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության երիտթևի ղեկավարը և նրա երկու տեղակալները, ինչպես նաև անկուսակցական ակտիվիստ Էլնուր Իսրաֆիլովը ձերբակալվել են: Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլնուր Մաջիդլին մեղադրվում է զանգվածային անկարգություններ և պետական հեղաշրջում հրահրելու մեջ, ներկայում նա հետախուզվում է Ինտերպոլի կողմից:
Բոլոր երիտասարդ ակտիվիստները, ովքեր ուսանողներ են, հեռացվել են համալսարաններից:

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան այն կարծիքին է, որ իշխանությունները փորձում են լուծել այս խնդիրներով:

«Մեր երկրում ոստիկանությունը միշտ էլ քաղաքացիական իրավունքներն է պաշտպանում: Եթե որևէ մեկին ձերբակալում են, ապա դրա համար հիմքեր են եղել, – ասում է Ասլանովան` ակնարկելով Սավալանի դեպքը, – Սա ապացուցվել է դատարանում: Սավալանի կողմնակիցները փորձում են արդարացնել նրան: Սակայն ես համոզված եմ` եթե նա անմեղ է, ապա նրա գործն անմիջապես կվերանայվի վերաքննիչ դատարանում և արդար որոշում կընդունվի», – նշում է նա:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտթևի ղեկավար Սեյմուր Օրուջովը, միևնույն ժամանակ, մեղադրում է ենթադրյալ ցուցարարներին Ադրբեջանում անկայունություն սերմանելու ձգտող արտաքին ուժերի ձեռքում խամաճիկներ լինելու մեջ:

«Հարց է առաջանում` ինչո՞ւ է ընդդիմությունը փորձում ստիպել մեր երիտասարդությանը մտնել մի մութ թունել, որը չգիտես ուր է տանում: Ինչո՞ւ թույլ չեն տալիս մեր կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվել և դրսևորել մեզ որպես լավ քաղաքացիներ: Ինչո՞ւ եք մեզ կոչ անում դուրս գալ փողոց` դարձնելով երկրի դավաճաններ», – տարակուսում է նա:
Չնայած նման մեղադրանքներին, «Արևելք-արևմուտք» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն նշում է, որ Ադրբեջանում երիտասարդների շրջանում ընդդիմության բազում կողմնակիցներ կան, և ձերբակալությունները դժվար թե փոխեն շատերի կարծիքը:

Իդրակ Աբբասովը «Ayna» թերթի թղթակիցն է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում