Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը թիմը կարող է համալրել ևս մեկ կիսապաշտպան, ով կփոխարինի վնասվածք ստացած Տիագո Ալկանտարային:
«Ալկանտարան շարքից դուրս է մնացել 2 ամսով: Տիագոն այնպիսի հատկանիշներ ունի, որոնք շատ են անհրաժեշտ թիմին: Պետք է լուծել այդ խնդիրը.,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը սրունքաթաթի կապանների վիրահատության է ենթարկվել: