Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Քանի դեռ այդ անձանց չեն ձերբակալել, Սեյրան Օհանյանին չեն կարող ձերբակալել. Սամվել Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

 

-Պարոն Բաբայան, երեկ Արցախում բավական մեծ մասնակցությամբ տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Դուք երկար տարիներ Արցախում գործունեություն եք ծավալել։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։ Պե՞տք էր Արցախին անցնել սուպերնախագահական կառավարման մոդելին։

-Երբ որ ես առաջին անգամ մտա Ղարաբաղ, հայտարարեցի, որ գործող իշխանություններն ամեն ինչ անեն, որ Ղարաբաղում ընտրություններ չլինեն: Մինչև 2020 թվականը Ղարաբաղում ընտրություններ չեն լինելու, դրանից հետո էլ արդեն երկրորդական է, քանի որ հենց գնան ընտրությունների՝ իրենք պարտված են։

Բայց մենք տեսանք, թե ինչ ոգևորությամբ, զուրնա դհոլով անցավ հանրաքվեն։ Մարդիկ շատ ոգևորված էին։

-Դե գիտեք, այս ազգին սովորեցրել են «ցիրկով» զբաղվել։ Ես «ցիրկով» չեմ զբաղվում, դրա համար զերծ եմ մնում մեկնաբանություններից։ Միայն կարող եմ ասել, որ եթե այդ մարդիկ գնան իսկական, ժողովրդավարական ընտրությունների, ապա իրենք չեն անցնի։ Իրենք էլ դա գիտեն։ Իրենք զրո տոկոս են։

Հանրաքվեի դրական արդյունքը չի՞ փոխում Ձեր կանխատեսումները։

-Որևիցե դրական արդյունք չկա։ Դա նկարչություն է բառիս բուն իմաստով։

-Ուզում եք ասել՝ արցախցիները դեմ էին սահմանադրական փոփոխություններին, բայց նկարչությո՞ւն է եղել։

-Իհարկե։ Արցախի ժողովուրդը չէր էլ հասկանում դա ինչ է ու ինչ էր կատարվում։ Նրան ասել էին գնա սա արա, գնաց արեց։ Ուրիշ ոչինչ չկա։ Դա լուրջ չէ։ Ասել, թե Արցախում դեմոկրատական հանրաքվե է եղել, դա ծիծաղելի է։ Ինձ մի ծիծաղեցրեք։

Պարոն Բաբայան, անդրադառնանք հայաստանյան ներքաղաքական խնդիրներին։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունների կողմից ճնշումներն են կիրառվում Ձեր համակրած դաշինքի անդամների նկատմամբ։ Օրերս Օսկանյանի որդին էր ձերբակալվել, մամուլը գրում է, որ Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ է պատրաստվում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։

-Նախ, ես չեմ հավատում, որ Սեյրան Օհանյանի դեմ գործ կհարուցվի, քանի որ դրա համար հիմքեր չկան։ Բայց եթե գործ էլ հարուցեն, ձերբակալեն էլ, դրանից բան չի փոխվի։ Ես այդպես եմ ենթադրում։ Ավելի վատ վիճակ կլինի, քան կա։ Խնդիրն այն է, որ միակ ընդդիմադիր դաշտում գործող ուժը սա է, որը իրենց հսկողության տակ չի։ Մարդիկ ջղայնանում են։ Խնդիրը սա է։ Իրենք այնքան պարզ են ներկայանում, որ էլ հարց չի մնում։ Բոլոր քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել։ Մեկին հինգ տոկոս, մյուսին յոթ տոկոս։ Եթե գնանք, տեսնենք իրենց կառույցներում մարդիկ ոնց են այդ տոկոսները բաժանում, ոնց են դրանով զբաղված, ինքներդ էլ կհասկանաք, որ նկարչություն է, ոչ մի քաղաքական պրոցես։

Դուք այդքան վստահ եք ասում, բայց մենք տեսանք, որ Օսկանյանի որդուն ձերբակալեցին, ի՞նչն է խանգարում Սեյրան Օհանյանի դեմ ևս մի նման գործ հարուցել։

-Սեյրան Օհանյանը 25 տարի ծառայել է այս ազգին, վիրավորված տղա է։ Այդ մարդը գեներալ-գնդապետ է։ Հեշտ չի գեներալ մարդուն մի չնչին բանի համար ձերբակալել։ Երկրորդը՝ մինչև նախարարին ձերբակալելը նրա տնտեսական ոլորտի ղեկավարին արդեն իսկ պետք է ձերբակալած լինեն, ֆինանսական բաժնի պետին ձերբակալեն, որ նրանք ցուցմունք տան, ասեն, որ իրենք Սեյրան Օհանյանի հետ չարաշահումներ են արել։ Նրանք են բանակում այդ գումարներին տնօրինում։ Նախարարը չի զբաղվում ֆինանսական գործունեությամբ և կանոնադրությամբ ու օրենքներով։ Բայց քանի դեռ դա չեն արել, այդ անձանց չեն ձերբակալել, նախկին նախարարին չեն կարող ձերբակալել։ Բայց նաև այս ղեկավարության օրոք ամեն բան հնարավոր է։ Ղարաբաղում մի գյուղ կա, որտեղ, երբ ուզում են ոչխարները հաշվեն՝ ոտքերը հաշվում են, բաժանում են չորսի ու ստանում են ոչխարների թիվը։ Էնպես որ այստեղ էլ է հնարավոր վերևից սկսեն։ Ամեն ինչ սպասելի է։

Պարոն Բաբայան, Սերժ Սրգսյանը նախօրեին բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ խիստ հրահանգ տվեց բանակը չներգրավվել նախընտրական պրոցեսներում, քարոզչություն չանել։ Մենք այս տարիներին ականատես ենք եղել, որ բանակը մշտապես ներգրավված է եղել նախընտրական պրոցեսներին և ծառայեցվել է իշխանության շահին։ Ինչո՞ւ հանկարծ հիմա այսպիսի նախազգուշացում արվեց։

-Դե չասեց զերծ մնալ ամեն ինչից, ասեց մենակ իշխանության համար կաշխատեք (ծիծաղում է)։

Նկատի ունեք՝ այդ հրահանգով բանակին զգուշացվեց զերծ մնալ Սեյրան Օհանյանի օգտին քվեարկելո՞ւց։

-Իհարկե։ Հո չի ասում հանրապետականին ձայն չտաք։ Ասեց՝ մենակ հանրապետականին կտաք։ Եթե իրենք այդպիսի վտանգ չտեսնեին՝ նման վայնասուն չէին բարձրացնի։ Չէին գնա էդ ջահելին ձերբակալեին, երեք օր պահեին, վախեցնեին ու բաց թողնեին՝ հայտարարելով, որ գործը դեռ շարունակվում է։

Պարոն Բաբայան, նախօրեին Ռոբերտ Քոչարյանի խոսնակն ասել էր, որ Քոչարյանն առաջիկայում կանդրադառնա նախընտրական այս պրոցեսներին։ Հնարավո՞ր համարում եք, որ նաև ինչ որ ձևով աջակցութուն հայտնի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին։

-Ես չեմ կարող ասել, քանի որ վաղուց չեմ տեսել Քոչարյանին։ Ամառվանից չեմ տեսել, բայց չեմ կարծում, որ նման աջակցություն հայտնի։ Ամեն դեպքում, եթե մարդ բան ունի ասելու՝ թող ասի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում