ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր: Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում և կարևորել փոխգործակցության շարունակականությունը:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է մեր երկրում հակառուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացը, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Դեսպանը կարեւորել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումները և շեշտել, որ այս ոլորտում գործակցությունը դեսպանատան համար շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում :











































