Ռիկ Ռոզոֆը, ով հանդիսանում է Stop NATO կայքի սեփականատեր, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իսրայելի պաշպանության բանակը բերվել է մարտական բարձր պատրաստության:
Ռոզոֆը հավելել է, որ Թուրքիան թույլ է տալիս ԱՄՆ-ին կիրառել իր «Ինջիրլիք» ռազմաբազան՝ Սիրիային հարվածներ հասցնելու համար:
Այդ բազան նախկինում կիրառվել է ԱՄՆ օդուժի կողմից՝ Իրաքում և Կոսովոյում օպերացիաների ընթացքում:
Ռոզոֆը Press TV-ի հետ հարցազրույցում էլ հայտնել է, որ հարևան մյուս երկրների զինված ուժերը նույնպես բերվել են մարտական բարձր պատրաստության:











































