Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Սեբաստիան Կելը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանին չպետք է համեմատել գերմանացի կիսպաաշտպան Մարիո Գյոտցեի հետ:
«Մարիոն խոսում է գերմաներեն: Նրանից բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանա մարզչի առաջադրանքներն ու հարմարվի մեր խաղաոճին:
Միկիին ժամանակ է հարկավոր: Բացի այդ, նա վնասվածք էր ստացել: Նա աստիճանաբար վերադառնում է իր լավագույն մարզավիճակին»,- հայտարարել է Կելը:









































