Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Աֆղանստանում ռումբի պայթյունից զոհվել է մեկ գերմանացի զինվոր:
Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 25-ին Կունդուզ նահանգում: Հարձակման հետևանքով զոհվել է ևս մեկ գերմանացի զինվորական, որին ավելի ուշ ուղղաթիռով տեղափոխել են հիվադանոց: Գերմանացի զինվորի մահը հաստատել է Բունդեսվերի գլխավոր տեսուչ Ֆոլկներ Վիքերը:
Պարբերականը նաև տեղեկացնում է, որ Աֆղանստանում 2001 թ. սկսված պատերազմի ընթացքում զոհվել է Գերմանիայի բանակի 47 զինվոր: Գերմանիան Աֆղանստանում ունի ընդհանուր առմամբ 5 հազար զինվորական: Նախատեսվում է, որ գերմանացիներն Աֆղատստանից դուրս կգան 2014թ.-ին:







































