Սլովակիայի Կոշիցե քաղաքում սկսվել է դատական գործընթացը ապօրինի պատի կառուցման վերաբերյալ, որը գնչուներով բնակեցված թաղամասն առանձնացնում է ավելի բարեկեցիկ թաղամասում գտնվող շրջաններից: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը պահանջել է քանդել պատը:
Սլովակիայի ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին 4 տարիներին քաղաքում կառուցվել է 14 նմանատիպ պատ:









































