Ամերիկյան նոր՝ «Օրիոն» տիեզերանավի ստեղծումը հետաձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով:
Այս մասին նշվում է NASA-ի զեկույցում:
Համաձայն ներկայացված տվյալների՝ գերատեսչությունն արդեն ավտոմատ ռեժիմով տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը 2013-ից տեղափոխել է 2014թ., իսկ շարժիչի վթարային համակարգի թեստավորման աշխատանքները 2015-ից հետաձգվել են 2019թ.:
Փորձագետները նշում են, որ տիեզերանավի ստեղծման 6.1 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը չէր կարող ծածկել բոլոր ծախսերը, քանի որ մշակման համար անհրաժեշտ եղան ավելի շատ միջոցներ, քան նախատեսվում էր՝ հաղորդում է ITAR-TASS-ը:







































