Հայաստանից ադամանդի արտահանման ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել են: «168 ժամ» պարբերականը, հղում անելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալներին, գրում է, որ նշված ժամանակաշրջանում արտահանվել է 132,8 հազար կարատ ադամանդ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելանալով 55%-ով: Սակայն ուշագրավ է, որ 1 կարատի գինը նվազել Է145 դոլարով: Այս տարի ադամանդներն արտահանվել են 327 դոլարով՝ անցած տարվա 472 դոլարի փոխարեն:
Առաջին անգամ հայ մասնագետների մշակած ադմանդներն արտահանվել են Չինաստան՝ 17 հազար կարատ: Զգալի ավելացել են Ռուսաստան արտահանումները՝ 31,300 կարատ (2012-ի առաջին կիսամյակում արտահանվել էր 17,500 կարատ), Բելառուս՝ 309,4 կարատ (81.9 կարատ), Բելգիա՝ 78,2 կարատ (49,4 կարատ), Կանադա՝ 3400 կարատ (1800 կարատ), Միացյալ Նահանգներ՝ 1057,2 կարատ (572,2 կարատ):
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:







































