Ոստիկանությունը բազմաստիճան տակտիկա է մշակել քաղաքացիական ակտիվիստ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ, որն օգոստոսի 24-ին բռնությունների ենթարկվելու վերաբերյալ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ՀՔԾ:
Ոստիկանների սցենարի առաջին քայլը քրգործի հարուցումն էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով (Քրօր. 316): Հաջորդ քայլը լինելու է Կիվիրյանին մեղադրանքի առաջադրումը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ոստիկանությունում նույնիսկ Կիվիրյանի վնասվածքների առաջացման վարկած են մշակել՝ ինքնավնասման սյուժե: Իբր ոստիկանական մեքենայում, Արաբկիրի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, Արգիշտի Կիվիրյանն աջ ու ձախ է նետվել, դունչը խփել է որտեղ պատահի, որպեսզի արյունոտի դեմքը, ուղեղի ցնցում և այլ վնասվածքներ ստանա: Մինչդեռ Կիվիրյանը վստահեցնում է, որ դրանք հասցրել են ոստիկանները, որոնք մահակներով ծեծի են ենթարկել իրեն, հայհոյել են, արյունոտել դեմքը և փորձել են խեղդել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:







































