Երեկ «Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկոյան ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում իրենց հիվանդ հարազատներին տեսակցելու համար ստիպված են 1000 դրամ վճարել:
«Շատ ժամանակ մեր հարազատներին չենք թողնում, որ գան, անհարմար ենք զգում: Հակառակի պես իրենց աշխատանքային ժամերն էլ հենց այդ ժամերին են ավարտվում»,-դժգոհել է քաղաքացի 47-ամյա Էլմիրա Ստեփանյանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է այդ ԲԿ-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի հետ, որն էլ ասել է.
«Թող քաղաքացին բարի լինի և մինչև ժամը ութը գա, որովհետև գիշերը նրա համար ոչ ոք չի մաքրելու հիվանդանոցը: Դրա համար էլ քաղաքացին թող բարի լինի և կարգուկանոն պահպանի: Իսկ նրանք, ովքեր ուզում են իրենց քմահաճույքով շարժվել, դրա համար պետք է վճարեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:






































