Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս շաբաթվա համար թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման և բացթողնման գները: Բոլոր մետաղների գները բարձրացել են:
Ամենաշատը թանկացել է ոսկին: Այս մետաղի մեկ գրամի գնման գինը բարձրացել է մոտ 371 դրամով՝ դառնալով 16453.06 դրամ (+371.35), բացթողնման գինը`մոտ 404 դրամով՝ դառնալով՝ 17883.76 դրամ(+403.64): Արծաթի գնման գինն այս շաբաթվա համար 276.84 դրամ է(+15.85), բացթողնման գինը` 300.91 դրամ(+17.23):
Թանկացել է նաև պլատինը, որի գնման գինը` 18250.05 (+145.5), բացթողնման գինը` 19837.01 (+158.15) դրամ է: Պալադիումի համար էլ գնման գին է սահմանվել` 9007.34 դրամը(+52.28), բացթողնման գին` 9790.59 դրամը (+56.83):











































