«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին մարզիչ Դևիդ Պլատը, ով աշխատում էր Ռոբերտո Մանչինիի մարզչական շտաբում, հայտարարել է, որ ժամանակին իտալացին ցանկացել է հրաժարվել Ջո Հարթի ծառայություններից:
«Եթե ես ու Մանչինին մնայինք «Սիթի»-ում, ապա Ջո Հարթը հիմա չէր պաշտպանի թիմի դարպասը: Մենք մտադիր էինք պայմանագիր կնքել Ասմիր Բեգովիչի հետ»,- հայտնել է Պլատը:
Նման քայլի պատճառ է հանդիսացել այն, որ Մանչինին չափազանց դժգոհ է եղել Հարթի գործողություններից:










































