Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է Հունաստանի Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից Հայաստան մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը:
Պատճառն այն է, որ Հունաստանի այդ վարչական տարածքներում տարածվել է մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ)ծաղիկ հիվանդությունը: Այդ հիվանդության ներթափանցումը Հայաստան կանխելու համար արգելքը կգործի մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: