Ճապոնիայի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ին՝ բացատրություն պահանջելով գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարության կապակցությամբ, որը Տոկիոյում հակաճապոնական են համարել:
Բանն այն է, որ երկուշաբթի օրը Սեուլում մամլո ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ «ճապոնական կառավարությունը և ղեկավարները պետք է այնպիսի տեսություն մշակեն, որը միջազգային կլինի և ապագային ուղղված»:
Այս հայտարարությունը քննադատաբար է ընդունվել Տոկիոյի կողմից, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնելով, որ Պան Գի Մունը ծագումով կորեացի է՝ ճապոնական մամուլն այս հայտարարությունն աննախադեպ է համարել, որը պաշտպանում է Չինաստանի և Կորեայի շահերը:







































