Sunday, 14 06 2026
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն

Մարդասիրակա՞ն, թե՞ ավտորիտար ռեժիմի քայլ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի գնահատմամբ, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված համաներումը մարդասիրական քայլ է, որը կմեղմի հասարակական և ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև կթեթևանան քրեակատարողական հիմնարկները:

«Սա հումանիստական, մարդասիրական քայլ է։ Ներում են ուժեղները, մարդիկ, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա ու մեծահոգի են, և հասարակությունը շատ դրական գնահատական է տալիս այս համաներմանը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աճեմյանը:

Նա նաև նկատեց, որ օրենսդրական դաշտն այդ առումով կատարյալ չէր, և վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված Քրեական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը պարարտ հող էր ստեղծել համաներման համար:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատեց, որ համաներում հաճախ հայտարարելը նրանից չէ, որ ՀՀ իշխանությունները հումանիստ են և իրապես ցանկանում են հասարակության համար բարիք գործել, այլ իրականում «սա շատ վատ օրից է գալիս»:

Փոստանջյանը հիշեցրեց, որ հայաստանյան քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնված վիճակի հիմնական պատճառն այն է, որ 2006 թ. նախագահի հանձնարարականով ստեղծվել է մի հանձնաժողով, որն արհեստականորեն խոչընդոտում է մարդկանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքը: Նա նկատեց, որ անընդհատ համաներում հայտարարելը ավտորիտար ռեժիմին բնորոշ երևույթ է. «Երբ դու չես կարողանում հարցերը լուծել ժամանակին, ստիպված ես լինում դիմել այսպիսի քայլերի, որ պայթյուն տեղի չունենա»:

Փոստանջյանը համաձայնեց, որ համաներումը որոշակիորեն կթուլացնի լարվածությունը, սակայն դա դեռ չի նշանակում, որ համաներմամբ հնարավոր կլինի լուծել խնդիրները. «Այս համաներումը խոսում է այն մասին, որ տարիներով շարունակվող անարդարությունները հանգեցրել են այս իրավիճակին, երբ պետք է ինչ-որ բան անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում