Նյու Յորքի երիտասարդ ինժեներն անտուն մարդուն օգնելու արտասովոր միջոց է գտել: Նա թափառականին առաջարկել է 100 դոլար կամ գրքերով ու էժան նոթբուքով ծրագրավորման ուսուցում: Թափառականը համաձայնել է ծրագրավորման գիտելիքներ ստանալ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Պատրիկ Մաք Կոնլոգը նախկինում իր ծրագրերով կիսվել էր համացանցային հանրության հետ՝ ափսոսանք հայտնելով ճանապարհին հանդիպող անտուն թափառականների կյանքի համար:
Նա Լեո անունով անտուն մարդու համար արդեն պատրաստել է արևային մարտկոցով Samsung Chromebook, քանի որ փողոցում վարդակ չկա: Ծրագրավորողի այդ գործողություններն արժանացել են հասարակության և նրա գործընկերների ոչ միանշանակ վերաբերմունքին:









































