Հարավային Աֆրիկայում դեռահասները հաճախ են դառնում սեռական բռնության զոհ: Միայն անցած տարի երկրում 94 հազար դպրոցական է հղիացել: Այս մասին փոխանցում էThe Raw Story կայքը:Նրանց մի մասը հղիացել է ոչ կամավոր կապի արդյունքում:
Բժիշկների խոսքով՝ այդպիսի դպրոցները պետք է շատ լինեն, որպեսզի նման դեռահասները կարողանան հեշտությամբ հարմարվել շրջապատին: Երեխայի ծննդից հետո աղջիկները կարող են դպրոց վերադառնալ՝ ուսումնական տարին շարունակելու համար:
Ուսումնական հաստատության տնօրեն Ռինա վան Նիեկերկի խոսքով՝ իրենք վաղ հղիության կողմնակիցներ չեն, պարզապես փորձում են նման երեխաների համար միջավայր ստեղծել: Հաստատության նպատակն է նրանց ապահովել կրթությամբ՝ չնայած իրենց վիճակին:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է անչափահասների հղիության 16 մլն դեպք: Այդ դեպքերի 95 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին:











































