ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի՝ Մալիի և Սաշայի հետ այցելել է հանրահայտ բրոդվեյան ներկայացման՝ «Ճանապարհորդություն Բաունտիֆուլում»: Ինչպես հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները՝ թատերասրահը նրանց դիմավորել է բուռն ծափահարություններով:
Շոուից հետո նրանք երեքով գնացել են հետնաբեմ: Այնտեղ նրանք զրուցել են հանրահայտ ամերիկյան դերասանուհի Սիսել Թայսոնի հետ, ով այս տարի արժանացել էր «Թոնի» հեղինակավոր մրցանակաբաշխության մրցանակին՝ կնոջ լավագույն դերակատարման համար:
Միշել Օբաման Նյու Յորք էր ժամանել ոչ միայն թատրոն հաճախելու, այլև մի շարք միջոցառումներ է անցկացրել իր նախաձեռնած «Եկեք շարժվենք» ակցիայի շրջանակներում՝ ուղղված ճարպակալման դեմ: Առաջին տիկինը հետևում է իր կազմվածքին: Նա խոստովանել է, որ առավոտյան ժամը 5-ին մարզվում է:










































