Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ներկայացուցիչներն այսօր հայտ են ներկայացրել ԿԸՀ՝ Բուրջանաձեին որպես երկրի նախագահի թեկնածու գրանցելու համար: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Ինչպես հայտարարել է շարժման ներկայացուցիչ Գիա Կոբախիձեն, իրենք հավատում են իրենց թեկնածուի հաղթանակին:
«Բուրջանաձեն մեծ ժողովրդականություն է վայելում Վրաստանի բնակչության շրջանում և այդ պատճառով պետք է հաղթի նախագահի ընտրություններում»,- ընդգծել է նա:
Մինչ օրս Վրաստանի ԿԸՀ է ներկայացվել ընտրություններին մասնակցելու 36 հայտ: Դրանցից երկուսն արդեն պաշտոնապես գրանցվել են:
Մինչև սեպտեմբերի 7-ը բոլոր հավակնորդները պետք է ներկայացնեն 26.234 ընտրողների ստորագրություններ: Թեկնածուների գրանցումը կավարտվի սեպտեմբերի 17-ին:
Ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին:







































