Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ այն շրջանում, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ի տեսուչները, այսօր պայթել է առնվազն երկու ականանետ արկ:
Ականատեսների վկայությամբ՝ արկերից մեկը պայթել է Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են ՄԱԿ-ի պատվիրակները:
Երկուշաբթի կազմակերպության մի խումբ տեսուչներ շարժվել են Դամասկոսի արվարձան, որտեղ ենթադրաբար անցած շաբաթ տեղի է ունեցել քիմիական հարձակում: Սիրիական հեռուստատեսության փոխանցմամբ՝ արկերը, քաղաքի կենտրոնի ուղղությամբ արձակվել են ընդդիմության գրոհայինների կողմից:
SANA սիրիական պետական գործակալության տվյալներով՝ վիրավորվել է 3 մարդ:








































