«Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Նանտ»-ի նկատմամբ տարած հաղթանակի վերաբերյալ (2:1): Նշենք, որ սա ֆրանսիական թիմի առաջին հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք ավելի լավ խաղացինք, քան անցած հանդիպման ժամանակ: Այստեղ էինք եկել 3 միավոր նվաճելու նպատակով, և կարևորն այն է, որ կարողացանք դա անել: ՊՍԺ-ն չեմպիոն է, և դա զգացվում է բոլոր մրցակիցների տրամադրվածության մեջ: Մեզ համար հաճելի գիտակցել դա»,- նշել է շվեդ ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ արտագնա խաղում հաղթանակ տանելուց հետո մայրաքաղաքային թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը՝ առաջատար «Մարսել»-ին զիջելով 4 միավորով:






































