ՀԱԿ ակտիվիստների գործով անցնող վկա Սահակ Մուրադյանի ցուցմունքից հետո դատախազ Հակոբ Մարտիրոսյանը նրան սկսեց հարցեր ուղղել: Դատախազի հարցերն առաջացրին ամբաստանյալ տղաների զայրույթը, քանի որ դրանք ակնհայտ կրկնվող էին: Մեղադրողը մասնավորապես հետաքրքրվեց, թե գիտի՞, տեսե՞լ է արդյոք, թե ինչու են ոստիկանները պառկել տղաների վրա և հարվածել Կարապի լճի հարակից տարածքում, սակայն Մուրադյանը իր ցուցմունքում արդեն նշել էր, որ բախումն ամենասկզբում չի տեսել, տեսել է միայն այն պահին, երբ ոստիկաններն արդեն պառկած էին ակտիվիստների վրա:
Ի դեպ, մեղադրող դատախազը հնչեցրեց բոլորի համար անհասկանալի և ծիծաղ առաջացնող մի հարց. «Տեսել և լսե՞լ եք՝ ինչպես է ձեր հարազատ եղբայր Սարգիս Գևորգյանը ոստիկանին մայր հայհոյում», ինչին ի պատասխան՝ Սահակ Մուրադյանն ասաց. «Սարգիս Գևորգյանն իմ հարազատ եղբայրը չէ, և ես նման բան չեմ լսել»:











































