Friday, 19 06 2026
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում

«Ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերությունները խորհելու տեղիք է տալիս»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն, ամփոփելով արտաքին և ներքին քաղաքական ամառը, հայտարարեց, որ հակասական բաներ կային Ադրբեջան ՌԴ նախագահի այցի մեջ: Մկրտիչ Մինասյանի կարծիքով` այդ հակասական վերաբերմունքի արդյունքն ու զարգացումները դեռ կտեսնենք:

«Հայի ազգանունով ռուս լրագրողին չթողնելն Ադրբեջան կամ հայկական ծագում ունեցող արտաքին գործերի նախարարի նկատմամբ, այսպես կոչված, «պատահական» անհարգալից, հայհոյանքի վերածվող վերաբերմունքը պատահական չէր և չէր կարող պատահական լինել»,- նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի կողմից հրապարակված թվերին, Մկրտիչ Մինասյանի կարծիքով` դա իր ֆինանսական հզորությունը ցույց տալու քաղաքական նկատառումներով արվեց, ինչպես նաև՝ ռուս-ադրբեջանական քաղաքական հարաբերությունների ծավալը ցույց տալու համար, որը, ըստ բանախոսի, «խորհելու տեղիք է տալիս»:

«Այնտեղ, փաստորեն, սպասվում էր, որ շատ ավելի լայն քննարկում պետք է իրականացվեր ղարաբաղյան հարցի շուրջ, բայց, կարծում եմ՝ Պուտինի կարճ ու հստակ արտահայտությունը, որ այն միայն քաղաքական ճանապարհով պիտի լուծվի, սա շատ լակոնիկ, բայց տարողունակ մոտեցում էր: Դրանից պիտի հետևություն անել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է, և ՌԴ-ի շահերն այս տարածաշրջանում չեն փոխվել»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Նա կարծում է, որ այս իմաստով չպետք է զարմանալ, թե ինչ ծավալների զենք վաճառվեց Ադրբեջանին։ Մկրտիչ Մինասյանի խոսքերով` «ուրիշներն էլ ապացուցել են, թե այդ զենքն ինչ զենք է, բողոքներ կան զենքի որակի մասին և այլն, դա այլ հարց է և չպետք է մոռանալ, որ մենք այդ զենքին համապատասխան հակադարձող զենքն էլ, զինամթերքն էլ ունենք»:

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին անդրադառնալով` Մկրտիչ Մինասյանն ասաց, որ մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններն ամեն դատարկ բանի համար կարող են ձայն բարձրացնել, բայց մարդու իրավունքների այսպիսի խախտման դեպքում լռում են: Մկրտիչ Մինասյանը դատապարտում է միջազգային կազմակերպություններին և կարծում է, որ երկակի ստանդարտներով են գործում:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում