Friday, 12 06 2026
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

«Ոստիկաններն ասացին՝ ըհըն լևոնականները շատացան». ՀԱԿ ակտիվիստների գործով անցնող վկան դատարանում մանրամասներ պատմեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց ազատազրկման դատապարտված՝ ՀԱԿ չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի մուտքը դատարան ներկաները դիմավորեցին ծափողջույններով: Նիստի ընթացքում հարցաքննվեց պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված, նախկինում տղաների հետ նույն գործով անցած Սահակ Մուրադյանը (խմբ. ՀԱԿ երեք ակտիվիստների՝ Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի գործը կարճվել էր):

Ս. Մուրադյանը դատարանում պատմեց 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցած բախման մանրամասները. «Օգոստոսի 9-ին ժամը 9-ի սահմաններում Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Վահագն Գևորգյանի, Մարիամ Մուրադյանի, Էմանուելլա Գրիգորյանի, Եվա Թովմասյանի հետ զբոսնում էի Կարապի լճի հարակից տարածքում: Աղմուկ լսեցինք, տեսանք, որ ոստիկաններն էլ են շարժվել այդ ուղղությամբ, հետաքրքրությունից դրդված գնացինք այնտեղ և տեսանք, թե ինչպես են Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը գետնին ընկած, ոստիկաններն էլ՝ նրանց վրա, հարվածում էին»- պատմեց Ս. Մուրադյանը:

Վկան նաև պատմեց, որ երբ մոտեցել են, «ոստիկանները սկսեցին գոռալ՝ ըհն լևոնականները շատացան։ Դրանից հետո մոտիկացավ ոստիկանության պաշտոնյա, նորից սկսվեց հրմշտոց, որից հետո իմ ձեռքերը ծալեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին:

Տեսանք, որ Տիգրան Առաքելյանը գետնին է ընկած. Բերետավորներն էլ հարվածում էին նրան:

Ինձ նստացրեցին մեքենա, ինձնից հետո՝ Դավիթ Քիրամիջյանին։ Տեսա, թե ինչպես Դ. Քիրամիջյանի ճակատին բացված վերք կար, բերետավորը դուռը բացեց հարվածեց Դավիթի գլխին»:

Սահակ Մուրադյանի պնդմամբ՝ ճանապարհին ոստիկանության ներկայացուցիչները «կռիվ էին հրահրում»։ «Կողքիս նստած բերետավորը հայհոյեց, ձեռքի արմունկի մասով հարվածեց աչքիս, դիմացի նստած ոստիկանները հարձակվեցին մեզ վրա, մի քանի վայրկյան հետո շարժվեցինք ոստիկնության բաժանմունք, տեսա Տիգրան Առաքելյանին գետնին նստած, շատ վատ էր իրեն զգում, սիրտն էր խառնում։ Այնտեղ պահանջեցինք, որ շտապօգնություն կանչեն, որովհետև բոլորս վնասվածքներ ունեինք: Մոտ մեկ ժամ սպասեցինք, այդ ընթացքում ամենաքիչը երեք անգամ հետ է տվել Առաքելյանը: Ոստիականներից պահանջեցինք բուժօգնություն, ասում էին՝ հա կգա, կգա, բայց մեկ ժամ չկար: Գալուց հետո շտապօգնությունը բոլորիս մոտ արձանագրեց ուղեղի ցնցում: Այնուհետև՝ ընդունարանում քաղաքացիական հագուստով մարդիկ էին մտնում, սկսում էին հայհոյել, գալիս ու կռիվ էին հրահրում, որից հետո միացնում էին տեսախցիկը, նկարում ու դուրս գալիս»,- պատմեց նա:

Վկան, պատասխանելով երիտասարդների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանի հարցին, թե ճանապարհին ոստիկաններն արդյոք իրենց տեղեկացրե՞լ են, թե ինչու են բերման ենթարկում, ասաց. «Ոչ մի պազաբանում չի եղել, մի քանի անգամ մեքենայի մեջ հարցրել եմ՝ ո՞ր բաժին եք տանում, պատասխանը եղել է՝ ձենդ կտրի, նստի, թե չէ ավելի վատ կլինի»:

Այնուհետև Տիգրան Առաքելյանը Սահակ Մուրադյանից հետաքրքրվեց, թե տեսե՞լ է արդյոք այդ օրը ոստիկանության բաժանմունքում իր հագին վերնաշապիկ, ինչին ի պատասխան՝ Մուրադյանն ասաց. «Երբ լվացվում էի վերնաշապիկով էիր, որը ճղճղված էր, քեզ էլ օգնում էր Արայիկ Պետրոսյանը, նա վերնաշապիկը վերցրեց, որ լվացվես այնուհետև քեզ տեսա առանց վերնաշապիկ, հետագայում այդ վերնաշապիկը բոլորից շատ փնտրում էր հենց Արայիկ Պետրոսյանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում