Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել, որ շատ էր ցանկանում մասնակել Իսպանիայի առաջնության շրջանակներում «Մալագա»-ի դեմ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային ընտրանու ֆուտբոլիստը ոտքի թեթև վնասվածք էր ստացել, և թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն որոշել էր ռիսկի չենթարկել ակումբի առաջատարին:
«Իհարկե, շատ էի ցանկանում խաղադաշտ դուրս գալ «Մալագա»-ի դեմ խաղում: Բայց ես ցանկանում եմ լիովին առողջ լինել իմ թիմի օգտակար լինելու համար»,- նշել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն գերազանցել է «Մալագա»-ին 1:0 հաշվով:









































