Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Ալթայի փողոցում, ռեստորանում ձերբակալվել է 54 մարդ, այդ թվում նաև անձինք, ովքեր ծնունդով Հյուսիսային Կովկասից են: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ նրանց ձերբակալելու գործողությունն իրականացվել է օգոստոսի 23-ին:
«Հատուկ միջոցառման արդյունքում ձերբակալվել և ոստիկանության շրջանային բաժին են տարվել 54 մարդ, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի և Թուրքիայի քաղաքացիներ, ինչպես նաև Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի հանրապետությունների բնակիչներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածներից վերցրել են մատնահետքեր: Այժմ պարզում են՝ նրանք արդյոք ներգրավվա՞ծ են հանցագործությունների մեջ, թե՞ ոչ: Ռեստորանի և ձերբակալվածների մեքենաների խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երկու որսորդական կարաբին՝ փամփուշտներով, և տրավմատիկ ատրճանակ:











































