Անգլիական Լանքաշիր դքսության առափնյա շրջանում տեղի ունեցած երկու երկրաշարժերը ցնցել են Բլեքփուլ քաղաքի տները:
2.4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին ցնցումները Բրիտանական երկրաբանական ծառայությունը գրանցել է ժամը 5:37-ին:
3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ ցնցումը գրանցվել էր նույն շրջանում ժամը 9:58-ին: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:
Անգլիայում երկրաշարժերը հազվադեպ երևույթ են:









































