Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անտեսանելի ինքնաթիռները հայտնաբերող ռադար ստեղծելու մտադրության մասին:
Նման որոշում է ընդունվել այս ոլորտում ՌԴ-ի և Չինաստանի շարունակվող մշակումների ֆոնին՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ճապոնիան մտադիր է ձեռք բերել 42 հատ F-35 ինքնաթիռ: Պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում հակաօդային պաշտպանության ուժեղացումը: Գերատեսչությունը մտադիր է լրջորեն զբաղվել ռադարի, ինչպես նաև կրակը ուղղորդելու համակարգի մշակմամբ, որը կկարողանա հետևել և հայտնաբերել անտեսանելի ինքնաթիռները:
Այս նպատակների համար ռազմական գերատեսչությունը մտադիր է ծախսել 3.7 մլրդ իեն:











































