Եգիպտոսում որոշել են փաստագրական ֆիլմ նկարահանել երկրում վերջերս տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների մասին: Ֆիլմը կկրի «Ժողովրդի հեղափոխություն, այլ ոչ թե հեղաշրջում» անվանումը, տեղեկացնում է al-Arabiya-ն:
Ինչպես հայտարարել է կինեմատոգրաֆիստների նախագահ Մուսադ Ֆուդան՝ նոր ֆիլմի վրա աշխատանքները կսկսվեն արդեն մոտ ժամանակներս: Ֆիլմը պետք է բացահայտի «Մուսուլման եղբայրների» բոլոր հանցագործությունները, որոնք նրանք իրականացրել են վերջին մեկ տարում: Ֆուդան նշել է նաև, որ ֆիլմի համար նյութեր հավաքող երիտասարդները կամավոր հիմքերով են աշխատում: Ֆիլմը կթարգմանվի տարբեր լեզուներով:









































