Հռոմի պապն անհանգստությամբ է հետևում Սիրիայի իրադարձություններին: Այս մասին նա այսօր ասել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների առջև՝ ավանդական կիրակնօրյա Angelus Domini ելույթի ժամանակ:
Հռոմի պապի խոսքերով՝ «եղբայրական պատերազմում բազմաթիվ արյունալի բախումներում բռնության աճը» ստիպում է նրան կրկին կողմերին կոչ անել վայր դնել զենքը:
Պապը կոչ է արել համաշխարհային հանրությանը բոլոր ջանքերը գործադրել այս «քայքայող և մահաբեր պատերազմին վերջ դնելու համար»: Ֆրանցիսկոս I-ն ավելացրել է, որ խնդրի կարգավորումը բացառապես երկխոսության և փոխըմբռնման պայմաններում պետք է իրականացվի:









































