Պակիստանում, անձրևների սեզոնի սկսվելու հետ կապված, ջրհեղեղների պատճառով առնվազն 1,7 միլիոն մարդ է տուժել: Ներկա պահին 178 մարդ մահացած և անհայտ կորած է համարվում: Այս տվյալները հրապարակել է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային ծառայությունը:
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ ուժեղ անձրևներից և ջրհեղեղներից ընդհանուր առմամբ 5,6 հազար գյուղեր են տուժել, առավելապես՝ Փենջաբ, Սինդ և Հայբեր-Փահթունհվա նահանգներում: Ավերվել են ավելի քան 20 հազար բնակելի տներ:
Ջրհեղեի պատճառով տներից զրկված մարդկանց համար 350 վրանային բնակավայրեր են գործում:
Ամեն տարի անձրևների սեզոնը Պակիստանի տնտեսությանը և տնտեսական ենթակառուցվածքին հսկայական վնաս է հասցնում: Ջրհեղեղների պատճառով տարեկան այս երկրում հարյուրավոր մարդիկ են զոհվում: 2010 թ. Պակիստանի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղի ժամանակ 1,8 հազար մարդ է զոհվել, 21 միլիոնը տուժել են:










































