Իրինա Շեյքն աշխատում է առանց հանգստանալու: Այս անգամ նա նկարահանվել է Beach Bunny-ի լողազգեստների հավաքածուի գովազդում:
Որոշ լուսանկարներում Իրինա Շեյքն այնպիսի խիստ հայացք ունի, որ նրան միայն ատրճանակ է պակասում: Մյուս լուսանկարներում Իրինան փոխակերպվել է հունական աստվածուհու՝ նրա հագին ոսկե տարրերով սպիտակ լողազգեստ և գլադիատորի սանդալներ կան:







































