Եվրոպական երկրների առաջնությունների ավարտվելուց հետո հայտնի դարձան այն 22 թիմերի անունները, որոնք միանգամից կհայտնվեն 2011/12 Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում:
Դրանք են` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն (երեքն էլ Անգլիա), «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը, «Վալենսիա»-ն (երեքն էլ Իսպանիա), «Միլան»-ը, «Ինտեր»-ը, «Նապոլի»-ն (երեքն էլ Իտալիա), «Բորուսիա Դորտմունդ»-ը, «Բայեր»-ը (երկուսն էլ Գերմանիա), «Լիլ»-ը, «Մարսել»-ը (երկուսն էլ Ֆրանսիա), «Զենիթ»-ը, «ԲԿՄԱ»-ն (երկուսն էլ Ռուսաստան), «Շախտյոր»-ը (Ուկրաինա), «Օցելուլ»-ը (Ռումինիա), «Պորտու»-ն (Պորտուգալիա), «Այաքս»-ը (Հոլանդիա), «Ֆեներբախչե»-ն (Թուրքիա), «Օլիմպիակոս»-ը (Հունաստան) և «Բազել»-ը (Շվեյցարիա):
Մնացած 10 մասնակիցները հայտնի կդառնան 4 նախընտրական փուլերի արդյունքում:









































