Մեջքի պարբերաբար ցավերը կարող են ահավոր հետևանքներ ունենալ:
Նոր հետազոտությամբ պարզվել է, որ նրանք, ովքեր ունենում են կտրուկ կարճատև մեջքի ցավեր, տարիքի հետ քրոնիկ ցավեր են ձեռք բերում, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Բժիշկները վերլուծել են հետազոտման ընթացքում ստացած տվյալները: Հետազոտությանը մասնակցել է 488 մարդ: Նրանք լրացրել են հարցաթերթիկները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ հինգ տարի շարունակ:
Ստացված արդյունքները ապացուցել են նախորդ հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց՝ մեջքի կարճատև ցավերը վկայում են ապագայում առողջության հետ կապված մեծ խնդիրների և հավանական հաշմանդամության մասին:
Հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ հիվանդությունը կարող է հայտնաբերվել վաղ փուլում:






































