Թենիսի ասոցիացիան մրցաշար է կազմակերպել՝ ի հիշատակ Արթուր Էշի՝ աֆրոամերիկյան ծագում ունեցող առաջին թենիսիստի և «Մեծ սաղավարտի» 3 մրցափուլի հաղթողի: Arthur Ashe Stadium-ում տեղի ունեցած բարեգործական մրցաշարը իր ներկայությամբ հարգել է նաև ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման դուստրերի՝ Մալիայի և Նատաշայի հետ:
ԱՄՆ առաջին տիկինը, որը «Եկե՛ք շարժվենք» շարժման ակտիվիստներից է՝ ուղղված երեխաների ճարպակալման դեմ, բացել է Arthur Ashe Kid’s Day մրցաշարը հանդիսավոր խոսքով. «Դուք բոլորդ պատրա՞ստ եք շարժվել»:
Նա երիտասարդ հանդիսատեսներին պատմել է ակտիվ և առողջ ապրելակերպ վարելու անհրաժեշտության մասին: Տիկին Օբաման ներկայացրել է նաև ամբողջ երկրում ավելի քան 5 հազար մանկական թենիսի խաղադաշտեր բացելու իր ծրագրերը:
Այս մասին հաղորդում է Spletnik.ru կայքը:












































