Sky Sport Italia-ի տեղեկացմամբ՝ իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի՝ «Վերոնա»-ից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 1:2 հաշվով:
«Մենք սարսափելի խաղ ցուցադրեցինք: Պետք է ավելի լավ կառավարեինք գնդակը: Ես ոչ այնքան հուզված եմ, որքան բարկացած, քանի որ մենք ինքներս բարդացրեցինք մեր իրավիճակը: Անհրաժեշտ էր «Վերոնա»-ի նման ավելի համարձակ գործել:
Օրինակ պետք է ծառայի Լուկա Տոնին: Նա 36 տարեկան է, բայց պայքարում էր առյուծի նման: Լավ արդյունքի հասնելու համար ֆուտբոլիստները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը խաղի հանդեպ: Մենք խաղացել ենք ընդամենը 13 րոպե»,- հայտարարել է Ալեգրին:






































