Սիրիական ազատ բանակի գեներալ Սալիմ Իդրիսը ծրագրում է մեկնել Լոնդոն՝ ստանալու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի աջակցությունը և խնդրելու նրան համոզել արևմտյան դաշնակիցներին ռազմական գործողություններ սկսել Բաշար Ասադի վարչակարգի դեմ: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Սիրիական ապստամբների առաջնորդը պետք է նաև դիմի Հաագայի միջազգային դատարան այն բանից հետո, երբ բրիտանացի ու ամերիկացի փորձագետները ընդունել են, որ Ասադի զորքերն են կրում պատասխանատվություն այս շաբաթվա սկզբում քիմիական հարձակման համար, որի հետևանքով զոհվել էին հարյուրավոր մարդիկ: Իդրիսը հատուկ ընդգծել է, որ այդ «անմարդկային հարձակումը այն շարքից չէ, որ հումանիտար ու քաղաքակիրթ աշխարհը կարող է անտեսել»:
Ամենայն հավանականությամբ, Իդրիսը կխնդրի Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին իր խոսքերին աջակցել գործերով:









































