Ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով պրոմոութերի կարիերա է սկսել, հայտարարել է, որ ցանկանում է նոր կյանք սկսել առանց ալկոհոլի և թմրանյութերի:
«Ցանկանում են ապրել սթափ ուղեղով: Չեմ ցանկանում մահանալ՝ չնայած մահվան եզրին եմ, քանի որ պաթոլոգիկ հարբեցող եմ:
Ցանկանում եմ ներում ստանալ: Հուսով եմ՝ մարդիկ ինձ կներեն, քանի որ ցանկանում եմ նոր կյանք սկսել: Արդեն 6 օր է չեմ խմել և թմրանյութ չեմ ընդունել, սա ինձ համար պարզապես հրաշք է:
Նախկինում ես բոլորին ստում էի, որ սթափ եմ, բայց իրականում ես սթափ եմ եղել միայն վերջին 6 օրերի ընթացքում: Այլևս երբեք չեմ պատրաստվում թմրանյութ ընդունել»,- Թայսոնին մեջբեում է ամերիկյան ամմուլը:









































