Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զուբին բացառել է օտարերկրյա ռազմական միջամտությունը երկիր՝ հայտարարելով, որ «Սիրիային հարվածելը տխուր հետևանքներ կունենա, դա կդառնա հրե գունդ, որը կբռնկի ողջ Մերձավոր Արևելքը»:
«Վաշինգտոնի ճնշումը անօգուտ կլինի, դա կլինի ուղղակի ժամանակի կորուստ, և մենք այլևս չենք կարողանա զբաղվել ահաբեկչության դեմ պայքարով»,- նրա խոսքերը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:








































